Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլում:
Դեկտեմբերի 7-ին՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, կայացավ Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ մրցակիցներն են Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները: Խմբի խաղացանկը կհաստտավի վաղը՝ դեկտեմբերի 8-ին:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: