Կանադայի Սենատը մերժել է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը, գրել է նախագծի հեղինակ, սենատոր Լեո Ուսակոսը:
«36 բանաձևը մերժվեց: Սա տխուր օր է հայ ժողովրդի համար»,- նշել է սենատորը` քննադատելով վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով, իր խոսքով, «սատարում է բռնակալին»:
«Ամենացավալին այն է, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ և երես թեքեցին հայ համայնքից»,- հավելել է նա: