Անկախ պետությունների համագործակցության դեկտեմբերի 18-ին կայանալիք հերթական գագաթաժողովը կանցկացվի առցանց ռեժիմով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Գագաթաժողովից առաջ տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հինգշաբթի, դեկտեմբերի 10-ին, նրանք կքննարկեն ինտեգրման խնդիրները` կենտրոնանալով կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համատեղ գործողությունների վրա: Բացի այդ, կքննարկվեն որոշ փաստաթղթեր, որոնք, հաստատվելու դեպքում, դեկտեմբերի 18-ին կներառվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգում:
2020 թվականին ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը: