Հոգևոր ու բարոյական հարցերու առընթեր, եկեղեցին նաև հասարակութիւնը յուզող հիմնահարցերու նկատմամբ ըսելիք ու ընելիք ունի: Այս մասին գրված է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի տարածած հայտարարության մեջ:
«Հոգևոր ու բարոյական հարցերու առընթեր, եկեղեցին նաև հասարակութիւնը յուզող հիմնահարցերու նկատմամբ ըսելիք ու ընելիք ունի։ Այսպէ՛ս եղած է ու պէտք է ըլլայ մանաւանդ ազգային նկարագիր ու առաքելութիւն ունեցող հայ եկեղեցին։
Հայաստանին ու Արցախին առնչուած և համահայկական բնոյթ ունեցող հարցերու գծով, փտածութենէն մինչև արտագաղթ և Արցախի վերջին պատերազմը, Մենք, իբրև կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Մեր մտահոգութիւնը ու տեսակէտը յստակօրէն պարզած ենք, ինչպէս նաև լուծումներ առաջարկած՝ թէ՛ Անթիլիասի և թէ Երևանի մէջ։
Ա՛յս է իր հաւատքի առաքելութեան ճամբով ժողովուրդին ու հայրենիքին ծառայութեան կոչուած մեր եկեղեցւոյ ճշմարիտ կոչումը»։