Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն արձանագրել Է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների անհամապատասխանությունը Brexit-ից հետո նրանց հարաբերությունների ապագայի հարցի շուրջ. այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի մինչև ընթացիկ շաբաթվա վերջը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք աշխույժ և հետաքրքիր բանավեճ ենք ունեցել այն իրադրության շուրջ, որը վերաբերում Էր չլուծված հարցերին: Մենք հստակ պատկերացում ենք ստացել մեր դիրքորոշումների վերաբերյալ: Դրանք միմյանցից հեռու են մնում»,-ասվում Է ԵՀ-ի ղեկավարի հայտարարությունում, որը նա արել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո:
«Մենք պայմանավորվել ենք, որ (բանակցորդների) թիմերը պետք Է անհապաղ կրկին հավաքվեն, որպեսզի փորձեն լուծել այդ հարևոր հարցերը: Մենք որոշում կընդունենք մինչև հանգստյան օրերի վերջը»,-հայտնել Է ֆոն դեր Լյայենը: