Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ 09:45-ի դրությամբ աշխատանքները վերսկսվել են։ Ավելի վաղ հայտնի էր, որ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների անհնազանդության ակցիաների պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել։