Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Stand-By ծրագրով Հայաստանին 36,9 մլն դոլար տրամադրելուն։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
«Գործադիր խորհուրդն ավարտել է Stand-By վարկային մեխանիզմի ծրագրի շրջանակում Հայաստանի գործունեության երրորդ ուսումնասիրությունը։Դա թույլ կտա իշխանություններին ներգրավել մոտ 37 մլն դոլար, արդյունքում վճարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 332 մլն դոլար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Համաձայն կազմակերպության կանխատեսումների՝ երկրի ՀՆԱ ցուցանիշն ընթացիկ տարում կկրճատվի 7 տոկոսով։