Ուրբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղվելով թուրքական ԶԼՄ-ներին:
Լրատվականի տվյալնելով՝ իրանցի դիվանագետին հաղորդել են Անկարայի արձագանքը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի «անհիմն մեղադրանքների» մասին:
Հինգշաբթի Բաքվում Էրդողանը Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված շքերթի ժամանակ ելույթ ունենալիս մեջբերել է բանաստեղծությունից տողեր, որում հիշատակվել է Արաքս գետը: Խոսքը վերաբերել է նրան, որ երկրների միջեւ «գետն առանձնացվել է բռնի ուժով»: