Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից կհայտարարվի եռօրյա սուգ, պատերազմում նահատակների հիշատակին նվիրված արարողություններ կկազմակերպվեն:
«Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը: Եվ այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև կկազմակերպվի հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը: