Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով պատժամիջոցների կիրառումը միջազգային իրավունքի հանդեպ արհամարհանքի դրսևորում է: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա, իհարկե, միջազգային իրավունքի նկատմամբ ամբարտավան վերաբերմունքի հերթական դրսևորումն է, անօրինական, միակողմանի հարկադրանքի միջոցների դրսևորում, որոնք ԱՄՆ-ն օգտագործում է երկար տարիներ` արդեն տասնամյակներ, աջ ու ձախ: Եվ, իհարկե, սա չի ավելացնում, կարծում եմ, միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների՝ որպես աշխատանքի միջազգային բաժանման, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պատասխանատու մասնակցի հեղինակությունը»,- ասել է նախարարը: