Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում սահմանազատումների ու սահմանագծումների հարցերով բացակայում է պետական կառավարման մարմինների (ոչ համայնքային) անմիջական հաղորդակցությունը սահմանային գյուղերի բնակիչների հետ, ինչի արդյունքում բնակիչների մոտ ստեղծվում է շարունակվող անորոշություն։
Այս մասին ասվում է Արման Թաթոյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքում ՀՀ ՄԻՊ պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ: