Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որում Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ համայնքներից շրջափակումից դուրս եկող զինծառայողներն են։
«Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։
Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»,- նշված է հայտարարությունում: