ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախյան պատերազմի բռնկման պատճառներին: Իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից, այդ լարվածությունը տևել է երկար տարիներ, ասել է նա:
«Ինչո՞ւ հենց հիմա դա տեղի ունեցավ: Իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից, այդ լարվածությունը տևել է երկար տարիներ: Չեմ կարծում, թե դա տեղի է ունեցել արտաքինից ինչ-որ միջամտության պատճառով: Բազմիցս տեղի են ունեցել բախումներ, փոխհրաձգություն և փոքր ընդհարումներ: Եվ ի վերջո այդ ամենը վերածվեց հակամարտության»,-նշել է Պուտինը:
Նրա խոսքում ՌԴ դիրքորոշումն միշտ եղել է այն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջանները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն պետք է փոխանցվի ապագայի, ստատուս-քվոն պետք է ամրագրվի՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև հաղորդակցության պարտադիր ապահովման պայմանով: