Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Այս մասին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:
«Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Սրա հետ կապված առաջացել են որոշակի տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Սրանք պետք է լուծել հանգիստ` բանակցային գործընթացի ընթացքում, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հնարավորությունները»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ հրադադարի հաստատումից հետո պետք է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կայունացում պետք է լինի` տնտեսական ու ենթակառուցվածքային ապաշրջափակմամբ: «Դա վերաբերում է նաև Նախիջևանին, Հայաստանի հարավին ու հյուսիսին: Այն բռնկումը` հրադադարի ռեժիմի խախտման, որը տեղի ունեցավ, հույս ունեմ, որ կլինի միակը և հնարավոր կլինի բոլոր պայմանավորված կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ»,- ասել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինը հավելել է, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը շատ կարևոր է, որովհետև դադարեցրեց արյունահեղությունը, մարդիկ դադարեցին զոհվել, իսկ մնացածը երկրորդական է: