Եվրամիության խորհուրդը մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը պաշտոնապես երկարացրել է «Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների» դեմ տնտեսական պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադրության պատճառով:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ԵՄ-ն հայտնել է առանձին հայտարարությամբ:
Պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական հատվածներին, ինչպես նաև երկակի նշանակության արտադրանքին: