Դեկտեմբերի 18-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական փարչությունը:
էպիկենտրոնը գտնվել է Իձուոսիմա կղզու մոտ, որը մտնում է մայրաքաղաքի պրեֆեկտուրայի մեջ, իսկ ստորգետնյա ցնցումների օջախն ընկած է եղել օվկիանոսի հատակի մակերևույթի մոտ: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի սացվել: