Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) ակնկալում է 2021 թվականի սկզբին ավարտել գազի ընդհանուր շուկայի պայմանագրի պատրաստումը: Այս մասին ԵԱՏՀ ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այն (ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ պայմանագիրը) պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությունների համաձայն: Եվ մենք հուսով ենք, որ այն, հավանաբար, կստանանք 2020 թվականի վերջին: Բայց նախագիծն, ամենայն հավանականությամբ, կստանանք արդեն 2021 թվականի սկզբին»,- ասել է ԵԱՏՀ ղեկավարը: