Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա աշխարհի գործող փոխչեմպիոնների հարկի տակ՝ խորվաթական Օսիեկ քաղաքի «Գռադսկի Վրտ» մարզադաշտում: Սա կլինի երկու երկրների ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։