Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, այդ թվում՝ գազի գնումների շուրջ, ինչպես նաև մասնակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ուրբաթ ԵՄ-Ադրբեջան Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել համագործակցության նոր հավակնոտ և համապարփակ համաձայնագիր՝ հիմնված ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պահպանելու վրա: Սա կնպաստի ադրբեջանական տնտեսության դիվերսիֆիկացմանը և մեր առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի ամենալայն ձևաչափով մեր գործընկերության զարգացմանը,- հայտարարել է Բորելը: - ԵՄ-ն պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ փոխգործակցությամբ աջակցելու և ձևավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորում»:
Ամփոփիչ հայտարարության համաձայն՝ հանդիպման մասնակիցները նաև քննարկել են Ադրբեջանում բարեփոխումների գործընթացը և այս երկրում մարդու իրավունքների պահպանման հարցերը: