ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկացի լրագրող Մարկ Լեվինի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի թշնամիներից մեկն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողը հետաքրքվել է, թե Պոմպեոն ինչ կարծիք ունի այն մասին, որ Հանրապետական կուսակցության որոշ պաշտոնյաներ Ռուսաստանին թշնամի չեն համարում, չնայած նրան, որ Մոսկվան փորձում է միջամտել ամերիկյան ընտրություններին․
«Ինձ պարբերաբար հարցնում են, թե ով է մեր թշնամին և պատասխանն այն է, որ շատերը ցանկանում են խախտել մեր բնականոն կյանքը, հանրապետական և ժողովրդավարական հիմնարար սկզբունքները։ Ռուսաստանն այս ցուցակում է»,-նշել է Պոմպեոն։
Միևնույն ժամանակ Պոմպեոն «միանգամայն իրական» է համարել լրագրողի այն պնդումը, որ Ռուսաստանը «ԱՄՆ-ի ուղղությամբ խոշոր միջուկային հրթիռների» նպատակ ունի, ավելացնելով, որ դա ահռելի ռիսկ է ստեղծում իրենց համար: