Մեկ ժամ առաջ ձերբակալել են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Այդ մասին հայտնել է փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Նա նշել է, որ իրենց բողոքի ակցիան, այնուամենայնիվ, շարունակվելու է:
Հիշեցնենք, որ քաղաքապետը ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։