Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առայժմ տվյալներ չունի մահացության վրա կորոնավիրուսի նոր մանրԷահիմքի ազդեցության վերաբերյալ: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է Վեդոմոստին:
«Առաջին տվյալները, որոնք մենք ստացել ենք բրիտանացի գիտնականներից, վկայում են, որ այդ վիրուսն ավելի վարակիչ Է թվում: (…) Այժմ ապացույցներ չկան, բավականաչափ տվյալներ չկան, որ ասենք, թե այն ազդում Է ախտածնության, հիվանդության ծանրության, մահացության վրա»,- ասել Է նա՝ հավելելով, որ ԱՀԿ-ն մշտական շփման մեջ Է բրիտանացի գիտնականների հետ:
ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ Է տվել, որ վերլուծեն կորոնավիրուսի նոր մանԷահիմքի ռիսկերը եւ իրենք որոշում ընդունեն ավիահաղորդակցությունների կամ ահմանների հատման սահմանափակման անհրաժեշտությունը, հայտարարել Է կազմակերպության ներկայացուցիչը: «Սահմանները փակելու կամ չփակելու կամ փակելու ժամանակի հատուկ հանձնարարականներ չկան: Բայց յուրաքանչյուր երկրի համաճարակային իշխանությունները, առողջապահությունը պետք Է վերլուծեն (կորոնավիրուսի նոր մանրԷահիմքի) բերման ռիսկը եւ ընդունն իրենց անհատական որոշումը»: