ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը և եվրոպական անվտանգության համակարգը պաշտպանելը կլինի ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերխնդիրը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է սկանդինավյան երկրի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն:
Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Շվեդիան Մինսկի խմբի միջոցով կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կայուն խաղաղության հասնելու ջանքերին: