2021 թվականին Չինաստանի տնտեսության աճի տեմպերը կարող են կազմել 7,9 տոկոս: Այդ մասին հաղորդում են չինական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի վերջին զեկույցը: Նրանում ասում Է, որ, բանկի գնահատումներով, 2020 թվականին Չինաստանի տնտեսության աճը կկազմի շուրջ 2 տոկոս, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Սակայն այն բանի հետ կապված, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կտրուկ անկումից հետո տնտեսության վերականգնումն ընթանում Է արագ տեմպերով, որոնք գերազանցում են սպասումները, 2021 թվականին դրանք կարող են բարձրանալ մինչև 7,9 տոկոս: Դա հնարավոր կդառնա կորոնավիրուսով վարակման բռնկումները կանխելու և վարակի դեմ պայքարելու արդյունավետ ռազմավարության շնորհիվ: Կանխատեսվում Է նաև տնտեսության ակտիվության աճ՝ մասնավոր ներդրումների ընդլայնման և սպառման աճի հաշվին: