Ֆրանսիայի Պյուի դե Դոմ դեպարտամենտում երեք ոստիկան է սպանվել, մեկը վիրավորվել է։ Ոստիկաններին ահազանգել են կնոջ նկատմամբ ամուսնու բռնության մասին։ Տեղ հասնելուն պես, կեսգիշերից անմիջապես հետո, նրանց վրա կրակ է բացվել, հաղորդում է Reuters-ը:
Կլերմոնտ-Ֆերանի դատախազությունն այսօր առավոտյան տեղեկացրել է, կրակողը եղել է 48-ամյա տղամարդ։ Ոստիկանները փորձել են փրկել կնոջը, որին նա պատանդ էր վերցրել տան տանիքում։
Տղամարդը հրկիզել է նաև տունը, ոստիկանությունն աշխատում է տեղում։