Ադրբեջանական կողմում գտնվող գերիների վերադարձի հարցով Արման Թաթոյանը մեկնել է Մոսկվա
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թաթոյանը:
«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։
Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու», - նշել է Թաթոյանը։