Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների ատենապետ Վահան Մարդյանը կոչ է անում բոլոր թեմերի երիտասարդներին կիրակի՝ 10։00-ին, համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և միասնական խափանել դավադիր ոտնձգությունը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ:
«Սիրելի՛ երիտասարդներ, ինչպես գիտեք, դեկտեմբերի 27-ին ընդվզում է կազմակերպվելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հովվապետի և եկեղեցականների դեմ։
Մենք, որպես Հայ Եկեղեցու երիտասարդներ, թույլ չենք տալու այս սրբապիղծ ծրագրի իրագործումը։
Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր թեմերի երիտասարդներին կիրակի՝ 10։00-ին, համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և միասնական խափանել դավադիր այս ոնձգությունը», - գրել է նա: