Դա պետք է լինի Հայաստանի քաղաքացիների ներքին կամարտահայտման ակտ: Այս մասին Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ գնահատելով Ռուսաստանի կազմի մեջ Հայաստանի մտնելու հնարավորությունը, փոխանցում է News.am-ը:
«Այո, իրադարձությունների նման զարգացումն ինչ-որ մեկի համար կարող է լավ գնահատվել, սակայն դա կարող է դառնալ «հաղթաթուղթ» հակառակորդի համար և նրանց համար, ովքեր հետագայում կասեն՝ «օգտվեցին մեր թուլությունից և մեզ զրկեցին անկախությունից»»,-ասել է նա:
Պատգամավորը պարզաբանել է, որ չի կարելի չնկատել Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների միջև վստահության և փոխըմբռնման թուլացումը:
«Եթե Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը (Արմեն Գրիգորյանը,-խմբ.) մարդ է, ով նախկինում ռուսական ռազմաբազան դուրս բերելու կոչեր էր անում, ապա ինչպե՞ս է նա ինչ-որ հարցեր քննարկելու Պատրուշևի հետ»,-հարց է ուղղել Զատուլինը: