Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը դեկտեմբերի 24-ին ավարտել են Brexit-ից հետո իրենց ապագա հարաբերությունների շուրջ համաձայնագրի տեքստի համաձայնեցումը:
Բանակցություններն ավարտվելու մասին հաղորդել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք ցուցադրել»,-մամուլի ասուլիսում ասել է ֆոն դեր Լյայենը: Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ համաձայնության շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններն անցել են լավ և Մեծ Բրիտանիային կայունություն են նվիրել:
«Ես հավատում եմ, որ դա լավ գործարք է նաև ամբողջ Եվրամիության համար»,-ասել է վարչապետը: Ձեռք բերված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ կողմերը դրա վավերացում անցկացնեն: Այս հարցում եզրափակչի կետը կդնեն Մեծ Բրիտանիայի խորհրդարանը և Եվրախորհրդարանը: Բրիտանական խորհրդարանը դեկտեմբերի 30-ին քվեարկություն կանցկացնի Եվրամիության հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի օրինագծի շուրջ, հայտարարել է վարչապետ Ջոնսոնը: