Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրեն հասցեագրված գովասանքին՝ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների մակարդակը «մեծ հազվադեպություն» անվանելով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պուտինի այդ հայտարարությունը վերաբերում է նաև իրեն: Այն պահից ի վեր, երբ ես ծանոթացա նրա հետ, նա հենց այդպիսին էր: Նա անկեղծ մարդ է, իր խոսքի տերն է, և մեր հարաբերությունների զարգացումը ցույց է տալիս, որ գրեթե ոչ մի պետության հետ նման ամուր կապեր չունենք, և դա մեծ հազվադեպություն է: Հուսով եմ՝ հետագայում ևս նման հարաբերությունների մակարդակը կպահպանվի»,-ասել է Էրդողանը: