Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար: ՌԻԱ նովոստի-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե կամավոր մուտքագրվել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար»,- տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ այս ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը:
«Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ»,- նշել են նախարարությունը՝ ավելացնելով, որ պատրաստ են հետագա փոխգործակցության Կոմիտեի հետ և հուսով, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել իր լիազորությունների տակ գտնվող տարածքներում: