ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ժամը 19:30-ի դրությամբ՝ ոստիկանություն է բերվել 15 անձ»,- նշել են վարչությունից:
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան՝ միակողմանի, Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը, Ամիրյան փողոցը: