Դեկտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինի հանդիպումը:
«Կողմերը մտքերի մանրակրկիտ փոխանակություն են կատարել մեր երկրներում մարդու իրավունքների իրացման հարցերի շուրջ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային մասնագիտացված հարթակներում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը: