Ֆրանսիան հաստատել է երկրում կորոնավիրուսի ավելի վարակիչ տարատեսակով վարակման առաջին դեպքը, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, փոխանցում է BBC-ն:
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նոր շտամի կրողը Տուրից ժամանած Ֆրանսիայի մի քաղաքացի է, ով Լոնդոնից հայրենիք էր վերադարձել դեկտեմբերի 19-ին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել էին երկրում կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ շտամի հայտնաբերումը: Դրանից հետո տասնյակ երկրներ փակել էին իրենց սահմանները Մեծ Բրիտանիայի հետ: Ֆրանսիան ևս փակել էր իր սահմանը, սակայն չորեքշաբթի վերացրել էր արգելքը` թույլ տալով, որպեսզի թեստի բացասական արդյունքներով մարդիկ ուղևորություններ իրականացնեն:
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամն անցյալ շաբաթ հայտնաբերվել էր նաև մի շարք այլ երկրներում: