Դեկտեմբերի 26-ին որոնողական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում։
Այդ մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել: