Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության արդյունքում վնասվել է հաշմանդամների համար նախատեսված հիվանդանոցի և վերականգնողական կենտրոնի շենքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շրջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
«Իսրայելական գնդակոծությունը լուսադեմին լուրջ վնաս է հասցրել հիվանդանոցին, կոտրվել են շենքի ապակիները, որոնց բեկորները թռել են հիվանդասենյակներով, հիվանդների վրա և բաժանմունքներով»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վաֆաա Յագին:
«Տասնյակ հիվանդ երեխաներ և նրանց մայրերը, ինչպես նաև բուժաշխատողները հայտնվել են շոկային վիճակում: Փոքրիկ հիվանդները վախի մեջ են անցկացրել գիշերն իսրայելական գնդակոծության պատճառով, ինչը կարող է լուրջ հոգեբանական հետևանքներ ունենալ նրանց վրա», - ավելացրել է նա: