Դնեպրում նոր բրոնզե մինի-քանդակ է տեղադրվել` նվիրված դիրիժոր Գուրգեն Կարապետյանին:
Ինչպես հայտնում է «AnalitikaUA.net»-ը, նոր քանդակը տեղադրվել է Լեոնիդ Կոգանի անվան Դնեպրոպետրովսկի մարզային ֆիլհարմոնիայի մոտ։ Գուրգեն Կարապետյանը նրա սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է 1967 թվականից։
Քաղաքապետարանից հայտնել են, որ մինի-քանդակը պատրաստվել է 10 օրում։ Դրա վրա կարելի է տեսնել դիրիժորի ձեռքերն ու նոտաները։
Նախագծի հեղինակ Գառնիկ Խաչատրյանը բացատրել է, որ ձեռքերն ամեն ինչի խորհրդանիշն են. այսինքն` այն ինչ կատարվում է կյանքում, ինչ-որ մեկի ձեռքի գործն է: Նրա խոսքով՝ դիրիժորի ձեռքերն էլ ղեկավարել են մի ամբողջ նվագախումբ: