ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները Ղարաբաղում հայտնաբերել են ավելի քան 10 հազար զինամթերք
ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները, որոնք ականազերծում են Լեռնային Ղարաբաղի տարածքը, հայտնաբերել են ավելի քան 10 հազար զինամթերք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանի ԱԻՆ «Լիդեր» գումարտակի մասնագետները շարունակում են վնասազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: Ներկայում նրանք ուսումնասիրել են շուրջ 53 հեկտար տարածք և հայտնաբերել ավելի քան 10 հազար պայթյունավտանք առարկա», - ասել են մամուլի ծառայությունում:
Նշվում է, որ հիմնական աշխատանքն իրականացվում է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում և դրա մերձակայքում: Հայտնաբերվել է 30-152 մմ տրամագծով ավելի քան 4.7 հազար արկ, 416 տարբեր ականներ, 378 հրետանու պայթուցիկներ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռների 260 տարր, ինչպես նաև 3,2 հազար փամփուշտ, 540 նռնակ և 5 հակատանկային կառավարման «Մալյուտկա» ու «Ֆագոտ» հրթիռ: Դրանք բոլորը վնասազերծումից հետո փոխանցվել են Հումանիտար ականազերծման կենտրոն ոչնչացման համար: