Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանգնեցնելու հարցում: «Ե՛վ Երևանի, և՛ Բաքվի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական և կառուցողական հարաբերությունների ապահովումն է թույլ տվել Պուտինին լինել միջնորդ այդ կարգավորման հարցում»,-պատմել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ պետք է ասել Ադրբեջանի նախագահին, քանի որ Պուտինն անձամբ է զբաղվել դրանով և բազմաթիվ օրեր անցկացրել է՝ հեռախոսափողը ձեռքում, նշում է Պեսկովը: Վլադիմիր Պուտինը նաև բանակցել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Այդ հեռախոսազրույցների մի մասը կարող եք արձանագրել նախագահի մամուլի ծառայության հաղորդագրություններով, բայց դա ամբողջը չէ», - նշել է նա: