ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2021 թվականի բյուջեն, որը ներառում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 900 մլրդ դոլարի տնտեսական օգնության փաթեթը: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահն օրինագիծն ստորագրել է նախնական տեսքով, որը նախատեսում էր յուրաքանչյուր մարդուն 600 դոլարի վճարում՝ ավելի վաղ պահանջված 2 հազար դոլարի փախարեն: Տնտեսական օգնության փաթեթը մտնում է 1,4 տրլն-անոց բյուջեի մեջ, որը կառավարության աշխատանքն ապահովում է մինչև 2021 թվականի սեպտեմբեր:
Ենթադրվում է, որ փաստաթղթի ստորագրմանը համաձայնվելով՝ Թրամփն ապահովել է լրացուցիչ տնտեսական օգնության շուրջ բանակցությունների շարունակականությունը: