Մոսկվայում դեկտեմբերի 28-ից կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստումներ անել քաղաքի ավագ սերնդի այն բնակիչներին, որոնք պարտադիր բժշկական ահահովագրության վկայական ունեն:
«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել ավագ սերնդի քաղաքացիներին COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկմանը: Դա շատ լավ է, որովհետև տարեցները կազմում են ռիսկի ամենամեծ խումբը, որոնք առավել ծանր են տանում հիվանդությունը: Երկուշաբթի օրվանից մենք նրանց համար կբացենք պատվաստման գրանցում: Նշեմ, որ դա իրապես գործում է»,- ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Մոսկվայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումն սկսվել է դեկտեմբերի 4-ից: Ներկա պահին «Սպուտնիկ V» պատվաստանյութի պատվաստում կարող են ստանալ առողջապահության, կրթության, սոցիալական պատշպանության, ԶԼՄ-ների, արդյունաբերության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտների աշխատողներ: