Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ բազմաթիվ ոլորտներում, անգամ եթե որոշ հարցերում մեր հայացքները տարբեր են: Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, սակայն մեր համագործակցությունը, որն սկսվել է շնորհիվ Աստանայի գործընթացի, շարունակվում է: Լիբիայում մենք ևս տարբեր հայացքներ ունենք, սակայն աշխատում ենք Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով: Մենք նաև կքննարկենք Ադրբեջանի և Հայաստանի թեման: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում: Այդ հարցում մենք դիտարկում ենք քայլեր, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել»,- ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին Չավուշօղլուն կմեկնի Սոչի, որտեղ կմասնակցի բարձր մակարդակով ռուս-թուրքական համագործակցության Խորհրդի շրջանակում գործող ռազմավարական ծրագրման համատեղ խմբի 8-րդ նիստին: