Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը, որի արդյունքում գերեվարված երկու ադրբեջանցի տեղափոխվել է Բաքու, չորս հայ՝ Երևան: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Այսօր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունն իրագործելու նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը: Իմ անձնական հսկողության ներքո ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքի արդյունքում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերեվարված երկու ադրբեջանցի և Էրեբունի օդանավակայան են վերադարձվել չորս հայ գերի»,-ասել է Մուրադովը: