Դեկտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ այցելել է Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազա՝ ի պատիվ միավորման ստեղծման:
ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնեւմ են, որ այցի շրջանակում հայ զինվորականները ծանոթացել են ռուսական ռազմաբազայի ենթակառուցվածքային օբյեկտների, սպառազինության նմուշների ևռազմական տեխնիկայի հետ, հրամանատարությանը ևանձնակազմին շնորհավորել են զորամասի ստեղծման օրվա ևԱմանորի կապակցությամբ:
Տեղեկատու՝
102-րդ ռազմաբազան 435-րդ դիվիզիայի 1415-րդ հրաձգային գնդի իրավահաջորդն է, որի կազմավորումը սկսվել էր 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Սվերդլովի մարզում:
Ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրով: 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարացրին մինչև2044 թվականը: