2020 թ.-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գործունեությունն ուղղված էր միջազգային համագործակցության ներուժի բացմանը`ազգային անվտանգության ապահովման, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման դյուրացման և գլոբալ և տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծմանը Ռուսաստանի շահերին համապատասխանող մոտեցումների խթանման համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որում ներկայացվում է կառույցի 2020 թվականի հիմնական արտաքին քաղաքական արդյունքները, որում ներկայացված է նաև Լեռնային Ղարաբաղը։
«Կոնկրետ արդյունքներ են տվել տարածաշրջանային հակամարտությունները և ճգնաժամային իրավիճակները լուծելու Ռուսաստանի ջանքերը: Մեր երկրի միջնորդության շնորհիվ զինված բախումներն ավարտվել են, և Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է խաղաղությունը:
ՌԴ ԱԳՆ-ի տարվա արդյունքներում են ներռված նաև կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանից ռուսաստանցիների վերադարձը, Հաղթանակի 75-ամյակի շքերթը, ՄԱԿ-ի ստեղծման հոբելյանը: