Թեհրանի իսլամական քաղխորհրդի որոշմամբ, Թեհրանի փողոցներից մեկը անվանակոչվել է հայ նահատակի անունով: Այդ մասին հայտնում է Pars Today-ը։
Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամ Մոհամմեդ Ջավադ Հաղշենասն ասել է.«Քաղխորհրդի անվանակոչման հանձնաժողովը Թեհրանի Միրզայե Շիրազի և Սանայի փողոցները իրար կապող 19-րդ փողոցը կոչել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտիչյանի անունով»:
Հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխության և ութամյա սրբազան պաշտպանության (Իրան-Իրաք պատերազմ) տարիներին և ավելի քան 80 նահատակ են տվել այդ ճանապարհին: