Ռուսաստանը չի նկատել Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահների դեմ որևէ սադրանք: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է News.am-ը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի,- նշել է նա: - Գոհունակությամբ ենք նշում Բաքվի և Երևանի տրամադրվածությունը կատարելու ստանձնած պարտավորությունները, գնալու ընդհանուր իրադրության կայունացմանը: Կցանկանայի նշել համատեղելիության բարձր աստիճանը, որը կողմերը դրսևորում են ծագող հարցերը լուծելիս: Ռուսաստանն իր հերթին շարունակում է պատասխանատվությամբ և արդյունավետորեն կատարել հրադադարի երաշխավորի իր գործառույթը: Ռուս խաղաղապահների դեմ սադրիչ գործողություններ առայժմ չեն նկատվել»: