«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար, փոխանցում է Aysor.am-ը:
«Հետագա ժամանակահատվածում գազի մատակարարման վերաբերյալ խորհրդատվությունները կշարունակվեն», - լրագրողներին ասել են «Գազպրոմ էքսպորտ»-ում:
2019-ին և 2020-ին Գազպրոմը Հայաստանին գազ էր մատակարարում հազար խորանարդ մետրի համար 165 դոլարով: