Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 400 հեկտար տարածք, մոտ 151 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթյունավտանգ առարկա: