Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինել իրանական ապրանքներով։
«Թուրքական պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից 2250 անվանում ապրանքների ներկրումը», - ասել է իրանցի պաշտոնյան, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար: